• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Մուսա Լեռան հայերին փրկության ձեռք մեկնած ֆրանսիացի ծովակալ Լուի Դարտիժ Դյու Ֆուրնեի կիսանդրու պաշտոնական բացում

07 մայիսի, 2023

Ֆրանսիայի հարավ-արևմտյան Նուվել-Ակվիտանիա շրջանի Դորդոնյի դեպարտամենտում գտնվող Սեն-Շամասի քաղաքում, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի բարձր հովանու ներքո և ֆրանսահայ կազմակերպությունների նախաձեռնությամբ՝ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության կոտորածներին հերոսաբար դիմադրող Մուսա Լեռան հայերին փրկության ձեռք մեկնած ֆրանսիացի ծովակալ Լուի Դարտիժ Դյու Ֆուրնեի կիսանդրու պաշտոնական բացումը։ Սեն-Շամասի քաղաքում է գտնվում ֆրանսիացի ծովակալի գերեզմանը, որը 2015թ. հայտաբերվելուց ի վեր՝ յուրօրինակ ուխտատեղի է դարձել հայության համար։

Սեն-Շամասիի եկեղեցու բակում՝ մեծաթիվ հյուրերի ներկայությամբ զինվորական կարգով տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Դորդոնյի դեպարտամենտի փոխպրեֆեկտ Նադին Մանտեյը, Սեն-Շամասիի քաղաքապետ Ռոլան Դելմասը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, Ֆրանսիայի ռազմածովային ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, Դորդոնյի դեպարտամենտի և Սեն-Շամասիի քաղաքային խորհուրդների անդամներ, Ալֆորվիլի փոխքաղաքապետ Սարո Մարդիրյանը, «Ֆրանսիա-Մուսա Լեռ» կազմակերպության նախագահ Սևակ Մարդիրյանը, Պերիգորի հայկական ասոցիացիայի նախագահ Մասիս Փեհլիվանյանը և փոխնախագահ Դանիել Արաբյանը, Լուի Դարտիժ Դյու Ֆուրնեի ընտանիքի անդամներ, ֆրանսահայեր, տեղի բնակիչներ։

Ելույթներով հանդես եկան Դորդոնյի փոխպրեֆեկտ Նադին Մանտեյը, Սեն-Շամասիի քաղաքապետ Ռոլան Դելմասը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, Ալֆորվիլի փոխքաղաքապետ, «Ֆրանսիա-Մուսա Լեռ» կազմակերպության ներկայացուցիչ Սարո Մարդիրյանը, Պերիգորի հայկական ասոցիացիայի փոխնախագահ Դանիել Արաբյանը։ Լուի Դարտիժ Դյու Ֆուրնեի զարմիկ և անվանակից Լուի Դարտիժ Դյու Ֆուրնեն ընթերցեց Մուսալեռցիների հերոսամարտի օրերին ֆրանսիացի ծովակալի՝ մորն ուղղված նամակները, որտեղ վերջինս կիսվում է հայերին փրկելու իր որոշմանը հանգեցրած՝ պատվի և արդարության մտքերով։

Անդրադառնալով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առջև ծառացած ներկայիս անվտանգային սպառնալիքներին և Լաչինի միջանցքի արգելափակմանը հինգ ամիս շարունակ Մուսալեռցիների օրինակով հերոսաբար դիմադրող արցախայությանը՝ ելույթներում, մասնավորապես, անվերապահ սատարման և համերաշխության խոսքեր հղվեցին հայ ժողովրդին։ Առանձնակի կերպով ընդգծվեց, որ Լուի Դարտիժ Դյու Ֆուրնեի խիզախ որոշմամբ ֆրանսիական նավատորմի կողմից 4500 մուսալեռցիներին օգնության ձեռք մեկնելը հանդիսանում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների հազարամյա բարեկամության ամենանշանավոր էջերից մեկը։

Լուի Դարտիժ Դյու Ֆուրնեի կիսանդրու բացման արարողությունից հետո հարգանքի տուրք մատուցվեց ծովակալի գերեզմանին, որտեղ Սեն-Շամասիի դպրոցականները կատարեցին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված Շառլ Ազնավուրի՝ «Նրանք ընկան» երգը։

Լուի Դարտիժ Դյու Ֆուրնեի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցան նաև մշակութային միջոցառումներ, Մուսա Լեռան պատմությանը նվիրված արխիվային լուսանկարների ցուցահանդեսներ, ինչպես նաև գիտաժողովներ, որոնց ընթացքում որպես բանախոսներ հանդես եկան ֆրանսահայ հայտնի պատմաբան Հարություն Գևորգյանը, Ժան Կորդելը, ով Մուսալեռցիներին փրկության հասած «Գիշեն» և «Դեզեքս» նավատորմի անձնակազմի անդամներից Ժան Լը Մեի թոռն է և լավագույնս է տիրապետում Մուսա Լեռան հերոսամարտի փաստերին։ Տեղի դպրոցականները հանդես եկան Լուի Դարտիժ Դյու Ֆուրնեի կյանքն ու գործունեությունը մանրակրկիտ ուսումնասիրություններով լուսաբանող տպավորիչ բանախոսությամբ։

Տեղի ունեցավ նաև Մուսա Լեռան ավանդական հարիսայի հյուրասիրություն։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: